ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգտատերերի հետ կիսվել է որդու հետ նոր լուսնկարով և կատարել է հետևյալ գրառումը.
«Հայրենիքի զինվորները»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ ինչպես հայտնում են կառավարությունից, վաղը տեղի է ունենալու Ազգային Անվտանգության խորհրդի նիստ:
Արցախ ժամանած ՀՀ վարչապետին Արցախի օդանավակայուն դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ավելի վաղ Արցախ ժամանած ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
ՀՀ կառավարությունից հայտնել են, որ նիստի օրակարգի մասին տեղեկությունները կտարածեն վաղը. «Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»:
Հայրենիքի զինվորները:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, March 11, 2019