Որքան էլ «Հայաստան» դաշինքը ջանքեր է գործադրում, որպեսզի ցուցադրի հանրությանը, թե ամբողջ խմբակցությունով համախմբված են մեկ գաղափարի շուրջ, իրականում դա չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ «Հայաստան» դաշինքի հիմնական մաս կազմող ՀՅԴ-ում այս օրերին իսկական գզվռտոց է կուսակցական լծակներ ստանալու համար։
Մեր տեղեկություններով բանը հասել է անգամ ձեռնամարտի, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանի և Գեղամ Մանուկյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Իհարկե դաշնակցականները լռում են այս մասին, և հնարավոր է անգամ հերքեն տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը՝ ցանկանալով ծածկադմփոց անել ներքին գզվռտոցները, սակայն իշխանատենչ դաշնակներն անգամ կուսակցության ներսում են իրար դեմ պայքարում։