«Վերջապես պարզվեց՝ ինչու որոշ մարդիկ չեն վարակվում COVID-19-ով». Լամարա Մանուկյան

Լամարա Մանուկյանը գրում է.

Ինչու որոշ մարդիկ չեն վարակվում COVID-19-ով, չնայած այն հանգամանքին, որ ընտանիքի մնացած անդամները հիվանդ են և մեկուսացված չեն: Ինչո՞ւ որոշ ընտանիքներ ընդհանրապես չեն հիվանդանում։ Գոյություն ունի այս հիվանդության գենետիկ նախատրամադրվածություն: Եվ կան մարդիկ, որոնք լիովին պաշտպանված են SARS-CoV վիրուսից։ Նրանց բախտը բերել է 3-րդ քրոմոսոմով։

Հետազոտությանը մասնակցել է 13888 հիվանդ (7185 հոսպիտալացված) 9 երկրներից՝ կենտրոնանալով բարդությունների զարգացման և 3-րդ քրոմոսոմի գենետիկական տատանումների հետ դրանց հարաբերակցության վրա:

Արդյունքներ. Անկախ տարիքից, նրանք, ում 3-րդ քրոմոսոմը չէր ծածկագրում MBL (Mannose Binding Lectin) սպիտակուցի արտադրությունը, մահանալու ամենամեծ հավանականությունն ունեին:

Բացահայտման հեղինակներն են Humanitas Experimental Immunopathology Laboratory-ի միջազգային հետազոտական ​​խումբը և Irccs San Raffaele հիվանդանոցի (Միլան) վիրուսային պաթոգենեզի և կենսաանվտանգության հետազոտական ​​բաժանմունքը:

Հետազոտությունը պարզել է, որ MBL կոդավորող գենն ունի մի քանի գենետիկ տարբերակներ։ Այս մոլեկուլի արտադրության ցածր մակարդակ ունեցող տարբերակները կապված են կորոնավիրուսային վարակի զարգացման ավելի ծանր ձևերի հետ։ Այս գենետիկ տարբերակները կարող են գոնե մասամբ բացատրել վարակի նկատմամբ զգայունության տարբերությունները, որոնք նկատվում են բնակչության շրջանում:

Ի՞նչ է «MBL մոլեկուլը»:

Բնածին իմունիտետի մոլեկուլը՝ MBL (Mannose Binding Lectin) նման է հակամարմնի: Նա մասնակցում է իմունային համակարգի առաջին գծի պաշտպանությանը, քանի որ պարզվել է, որ նա ի վիճակի է նույնականացնել և արգելափակել Sars-CoV-2-ի ցանկացած շտամի, ներառյալ վերջինի` օմիկրոնի S-սպիտակուցը, որի միջոցով վիրուսը ներթափանցում է մեր բջիջների մեջ:

Սեսիլիա Գարլանդա (նկարում), Humanitas-ի փորձարարական իմունոպաթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար. «Բնածին իմունիտետը դա բջիջներ են ու լուծվող մոլեկուլներ, որոնք ապահովում են մեզ պաշտպանություն բակտերիալ, վիրուսային և սնկային ծագման միկրոօրգանիզմներից: Նրանք պաշտպանում են մեզ ինքնաբերաբար, այն իմաստով, որ դա իմունիտետի մի ձև է, որը կարիք չունի «կրթվելու», ի տարբերություն հարմարվողական իմունիտետի: Մենք կենտրոնացել ենք բնածին իմունիտետի լուծվող բաղադրիչների վրա, որոնք, իբրև թե, հակամարմինների նախնիներն են ըստ կենսաբանական գործունեության տեսակների: Արդյունքում պարզվել է, որ MBL գենետիկական տատանումները կապված են Covid-19 հիվանդության ծանրության հետ: Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս մոլեկուլը կարող է հանդես գալ որպես բիոմարկեր՝ կանխատեսելու հիվանդի մոտ հիվանդության զարգացումն ու ծանրությունը»:

Ապագայում հայտնագործությունը կարող է նաև հանգեցնել COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցների ստեղծմանը։

«Մի քանի տարի առաջ,- բացատրում է Humanitas-ի գիտական ​​ղեկավար և Humanitas համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ալբերտո Մանտովանին,- մենք հայտնաբերեցինք որոշ գեներ, որոնք պատասխանատու են հակամարմինների նախնիների արտադրության համար: Կենտրոնանալով նրանց և Sars-CoV-2-ի փոխազդեցության վրա՝ մենք պարզեցինք, որ այս մոլեկուլներից մեկը կապվում և արգելափակում է վիրուսի սպիտակուցը»:

Այս մոլեկուլը նախկինում օգտագործվել է որպես պոտենցիալ փորձարարական դեղամիջոց բակտերիալ վարակով բարդացած մուկովիսցիդոզով հիվանդների մոտ: Այն փաստը, որ այն արդեն օգտագործվել է հիվանդների մոտ, զգալիորեն հեշտացնում է հետագա զարգացումը: Դրա վրա հիմնված դեղամիջոցները կարող են օգտագործվել այնպես, ինչպես այսօր օգտագործվում են մոնոկլոնալ հակամարմինները COVID-19-ով հիվանդների մոտ։

Ո՞ւմ և ինչպե՞ս են տրամադրվելու MBL-ի վրա հիմնված դեղամիջոցները:

Ռիսկի խմբում գտնվող անձը (ըստ տարիքի կամ քրոնիկ հիվանդությունների առկայության), ում ախտորոշվել է Sars-CoV-2-ի դրական թեստ, կարող է լինել MBL-ի բուժման համար ընտրված հիվանդ: Դեղը կիրառվելու է առաջին ախտանշանների դեպքում՝ ներերակային կամ ռնգային սփրեյի միջոցով: Նպատակն է ուժեղացնել հիվանդի իմունային պատասխանը:

Արդյո՞ք այն մարդիկ, որոնց թեստը ցույց է տալւս բարձր MBL-ի մակարդակ, պետք է պատվաստվեն:

Սեսիլիա Գարլանդա. «Պատվաստումն ավելորդ չի լինի. ինֆեկցիաների նկատմամբ դիմադրողականությունը ներառում է մի քանի մեխանիզմներ և համագործակցություն բջիջների, միջնորդների միջև։ Ուստի չպետք է մոռանալ էվոլյուցիոն ամենակարևոր լծակի՝ հարմարվողական իմունիտետի կարևորության մասին։ Մենք պետք է պատկերացնենք, որ վարակի դեմ պաշտպանությունը ներառում է երկու իմունային համակարգերի համագործակցություն: Սա թիմային աշխատանք է։ Եվ մենք բացել ենք երկրորդական զենքեր, այլ ոչ թե փոխարինող զենքեր: Մենք չենք ուզում փոխարինել այն, ինչ ունենք այսօր։ Մենք ուզում ենք ավելացնել»:

Եղեք առողջ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ