Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի շուտ էր ժամանել Արցախ եւ Վարչապետ Փաշինյանի ընտանիքին դիմավորողների մեջ էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը՝ մարտի 12-ին, Արցախ Հանրապետությունում կայանալում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստին:
Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, ՀՀ կառավարությունից հայտնել են, որ այդ մասին տեղեկությունները կտարածեն վաղը. «Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»: