Ադրբեջանը հայկական կողմին 8 գերի է վերադարձրել

Մեր տեղեկություններով Ադրբեջանը հայկական կողմին 8 գերի է վերադարձրել,  ընդ որում այդ մասին հայտնում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաշված ժամեր անց  ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում՝  հայրենիք վերադարձնելով ինչպես 2021 թվականի նոյեմբերի 16-ի սահմնային միջադեպի ժամանակ  այնպես էլ ավելի վաղ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ  գերեվարված  հայ զինվորականներին։

Նշենք, որ հայկական կողմին հայ գերիներին վերադարձնելու պրոցեսը կրում է պարբերական բնույթ, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ գերին նոր խմբաքանակ է վերադարձնում հայկական կողմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ