Մինսկն ու Մոսկվան համատեղ պատասխան կտան, եթե Կիևը պատերազմ սկսի Դոնբասի դեմ, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն պատասխանել է այն հարցին, թե ինչպես իրեն կպահի բելառուսական բանակը, եթե ուկրաինական իշխանությունները որոշեն ուժ կիրառել Դոնբասի դեմ։
«Ճիշտ այնպես, ինչպես ռուսականը»,- պատասխանել է Լուկաշենկոն։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք դա կլինի Բելառուսի և Ռուսաստանի համատեղ պատասխանը, նա ասել է․«Բնականաբար»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ պատասխանը լինի Ուկրաինայի տարածքին հրթիռային հարվածի տեսքով, նա ասել է. «Ոչ միայն»: Այնուամենայնիվ, Բելառուսի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հետ պատերազմի դեպքում Եվրոպայում մեծ պատերազմ չի լինի, քանի որ «չափազանց հարմարավետ ենք ապրում»: «Դրա համար էլ նրանք հասկանում են, որ անհեռանկարային է մեզ հետ պատերազմել, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ։
Մենք չենք խոսում միջուկային ինչ-որ զենքի մասին, բայց մեզ ավելի լավ է չդիպչել։ Մեզ ձեռք մի տվեք», – ասել է Լուկաշենկոն։