«Փորձում ենք տարիներ անց գտնել «ես»-ը, որ վաղուց արդեն նախկինը չէ». Շարմազանովի դստեր նոր գրառումը

Շարմազանովի դուստրը՝ Նարե Շարմազանովան, գրել է.

«Դալայ Լաման ասում է՝ տարվա մեջ գոնե մեկ անգամ գնա այն տեղը, որտեղ երբևէ չես եղել: Երևի ինքդ քեզ նորովի բացահայտելու համար: Մեկ ուրիշն էլ ասել է՝ գնացեք այն վայրը, որտեղ եղել եք վաղուց, որտեղ ամեն ինչ նույնն է, և կզգաք, թե որքանով եք փոխվել:

Այստեղ մարտահրավեր է նետում հույն փիլիսոփան, թե` նույն գետը երկու անգամ չես մտնի: Այդպես է. մենք անընդհատ և շարունակաբար փոխվում ենք, քիչ թե շատ՝ 0,01 տոկոսով, թե հիմնովին, էական չէ:

Ընդունենք այս աքսիոման ու անցնենք հետևանքին: Իսկ հետևանքը փնտրտուքն է, երբ փորձում ենք տարիներ անց գտնել անցյալը, հարազատ վայրում թողած մանկությունը, հուշերն ու ապրումները, դեմքերն ու «ես»-ը, որ վաղուց արդեն նախկինը չէ: Մի տեսակ գունափոխված, կուզեք՝ հասունացած կամ ճախրանքի բարձրությունից ցած ընկած: Հիմա դրան ասում են՝ մեծացել ես:

Իսկ ես խճճվում եմ այն խաղաղության մեջ, որտեղ եկել եմ փնտրելու՝ ուր եմ ի վերջո հասել: Գյուղական անդորր, իշխանական, հինավուրց գերեզմանատուն, անբացատրելի խաղաղություն, միջնադարի ու նորագույնի խաչմերուկում կանգնած Սանահին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ