«Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +24 աստիճանի». Գագիկ Սուրենյան

Սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը կհասնի +24 աստիճանի։ Հարավից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան եւ հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջեւան, Բերդ, Բագրատաշեն եւ հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում եւ Երեւանում +16․․․+17 աստիճանի»

Ավելի վաղ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել էր, որ սկսում ենք ջերմ գարնանային շաբաթ.

«Մեզ սպասվում են 5 տաք եւ արեւառատ օրեր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ