Գրավատների աշխատակիցների հետ զրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 14։00-ին մասնագետ է հրավիրել իր մոտ՝ հասկանալու ոլորտի ներկայացուցիչների բողոքները։
«Հարցը գալու է ԱԺ, քննարկելու ենք, եկել եմ լսելու ձեզ, որ հասկանալի լինի խնդիրն ինձ համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
«Հայ կոլա» ընկերության տնօրենը նշեց, որ մեկ երեկոյի ընթացքում սկզբնական որոշված շաքարի պարունակության փոխարեն հետագայում որոշվել է հարկել բոլոր գազավորված ըմպելիքները։
Նա ԱԺ փոխնախագահին ներկայացրեց ֆինանսների փոխնախարարի գրած նամակը, որտեղ նշված էր, թե գազավորված ըմպելիքները, անկախ շաքարի պարունակությունից, ենթադրում են վնասակար սպառում: