«Եկեք դըմփ-դըմփ-հու անենք, կարող ա Նիկոլը լսի». բողոքի ակցիա կառավարության դիմաց

Կառավարության գործունեությունից բողոքում են գրավատների սեփականատերերը: Վերջիններիս վրդովեցրել է կառավարության նախաձեռնած փոփոխությունը՝ գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից միանգամից 6 մլն դրամ դարձնելու վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝  կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի վեց միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն՝ երեք միլիոն դրամ պետական տուրք:

Այս տարբերակված անհավասար մոտեցումը կասկածելի է թվում գրավատների գործունեությամբ զբաղվողների համար:

Մասնակիցներն առաջարկում են պետական տուրքի չափն անփոփոխ թողնել, անգամ՝ նվազեցնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ