Ո՞վ է Արթուր Գրիգորիչի կինը ու ինչ էր պшտմում նրա մասին Մաեստրոն

Արթուր Գրիգորյան… Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, երաժիշտ, կոմպոզիտոր…մարդ, ում խոսքը գնահատում և կարևորում են Հայաստանի լավագույն երաժիշտները: Իսկ ինչպիսին է այս տաղանդավոր մարդու ընտանիքը, ովքեր են նրա զավակներն ու կինը:

Արթուր Գրիգորյանն իրեն երջանիկ մարդ է համարում ու պատճառներից գլխավորն իր ընտանիքն է: Wnews.am-ը ներկայացրել է նրա ընտանիքը:

Գրիգորիչի կինը Իրինա Մկրտչյանն է, ով մասնագիտությամբ հոգեբան է: Նրանք միասին են արդեն 32 տարի:

“Պետք չէ ուղղակի ինչ-որ խոսքեր ասել, պետք չէ ուղղակի ծաղիկներ նվիրել: Մի օր Ղարաբաղից վերադառնում էի Երեւան, Վայքում կանգ առա ու դաշտային ծաղիկներ հավաքեցի կնոջս համար: Դա նրա համար ավելի թանկ էր, քան եթե որեւէ հայտնի ֆիրմայից ծաղկեփունջ գնեի”,-պատմում է Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե կա սեր, ապա այն սուս ու փուս հաղթում է և պարտադիր չէ այն ապացուցելու համար ամեն առավոտ սիրո խոստովանություն անել:

Գրիգորիչն ունի երկու զավակ՝ Մանեն և Նարեկը: Մանե Գրգորյանին բոլորս հիշում ենք “Ռուբիկոն” երաժշտական հաղորդումից: Այժմ նա ամուսնացած է և ունի հրաշալի փոքրիկ՝ Կարինան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ