«Հեռու մնացեք առողջապահությունից, ուրիշ բանով զբաղվեք»․ Գործարարը՝ նախախարար Արսեն Թորոսյանին

ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նարգիլեի արգելքի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկմանը մասնակից գործարներից մեկի խոսքին արձագանքեց:

Գործարարն իր մտահոգություն էր արտահայտում ԱՆ նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է հանրային վայրերում արգելել նարգիլեի գործածումը:

Գործարարն ասել է, որ եթե ծխողներին տրվում է այլընտրանք՝ ռեստորանից դուրս գալ և ծխել, ապա նարգիլեի սիրահարներն այդ այլընտրանքից զրկվում են: Ըստ գործարարի՝ 700 մարդ անգործ կմնա:

Նախարարը  նշել է, որ հնարավոր է քննարկել՝ նարգիլեի գործով զբաղվող մարդկանց ժամանակ տալու համար, որպեսզի նրանք վերապրոֆիլավորվեն այլ գործում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ