«Իմ թանկ, իմ հարազատ, իմ կարևոր․․․». Զարուհի Բաբայան

«Իմ թանկ, իմ հարազատ, իմ կարևոր, հանգչիր խաղաղությամբ։ Հոգիդ լույսերի մեջ մնա»,- գրել է Զարուհի Բաբայանը։

64 տարեկան հասակում կյանքից հեռացած արվեստագետ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է շատերի, հատկապես մշակույթի բազմաթիվ գործիչների ու շոու բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնց արտիստական ճանապարհն սկսել է Երգի պետական թատրոնից:

Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղում նաև պետական ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կարող Ալեն Սիմոնյանը:

ԿԳՄՍ նախարարությունից էլ հայտնել են, որ Գրիգորյանի մահվան կապակցությամբ կձեւավորվի կառավարական հանձնաժողով: Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ