Խայտառակ Ծեծկռտուք Շրի Լանկայի խորհրդարանում

 

Շրի Լանկայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել վարչապետ ՄահինգաՌաջափաքսիի ելույթից հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նրան անվստահություն էին հայտնել խորհրդարանի կողմից։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ծեծկռտոցը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ռաջաթաքսը իր ելույթում մեղադրել էր պառլամենտի խոսնակին ոչ օբյեկտիվության, լրազորությունների վերազանցման մեջ եւ կոչ արել համաժողովրդական ընտրություններ անցկացնել։

Մի քանի պատգամավորներ ծեծկռտուքի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ։ Պառլամենտի աշխատանքը դադարեցվել է ժամանակավորապես։ Հիշեցնենք, որ Շրի Լանկայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է սկսած այս տարվա հոկտեմբեր ամսվանից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ