Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Անհասկանալի է, թե ինչի՞ց են զայրացած Ստեփանակերտին բանակցություններից դուրս թողած քոչարյանականները, եթե Մինսկի խումբը շարունակում է պնդել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. սա այն է, ինչին կողմ է եղել ու հասել է ձեր Քոչարյանը։
Անհասկանալի է, թե ինչի՞ց են զայրացած ու մտահոգված Մադրիդյան-Կազանյան-Լավրովյան պլաններ քննարկած Սերժ Սարգսյանի կողմնակիցները, եթե առաջարկված շրջանակն այն է, ինչ 10 տարի շարունակ ընդունելի է եղել ձեր բոլորի համար։
Եթե ինչ-որ մեկը դժգոհ պետք է լինի, դա հաստատապես դուք չպետք է լինեք։ Իսկ այս հայտարարության մեջ ամենաուշագրավն այն է, որ մերժվում են 2012-ից հետո կարգավորման տարբերակների ռուսական մուտացիաները՝ Կազան, Լավրովի պլան։
Այ սրա համար դուք՝ երկու նախկին նախագահությունների ներկայացուցիչներդ, պետք է մատաղ անեք ու շնորհակալություն հայտնեք Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը։ Իսկ որ Արցախին բանակցային կողմ դարձնելուց Փաշինյանի կառավարությունը չպետք է հրաժարվի, դա հաստատ է։
Հաջորդ հանդիպմանը թող բոլորը՝ Ադրբեջանն ու համանախագահները փնտրեն հարցի պատասխանը, թե սեղանի շուրջ ո՞վ է ներկայացնում Ստեփանակերտին ու ո՞վ պետք է դիրքորոշումներ հայտնի նրա փոխարեն»։
Անհասկանալի է, թե ինչի՞ց են զայրացած Ստեփանակերտին բանակցություններից դուրս թողած քոչարյանականները, եթե Մինսկի խումբը…
Posted by Styopa Safaryan on Saturday, March 9, 2019