Այս դեպքը տեղի է ունեցել 2015թ-ին անանորի նախաշեմին։Հանցագործը «թքել» էր կին ոստիկանի դեմքին։7 ամիս անց նա մահացավ։35-ամյա Արինա Կոլցովան գիտակցում էր, որ իրեն նման բան է սպասվում։Արինան տառապում էր տուբերկուլոզ հիվանդությամբ, որը նրան էր փոխանցվել թքի միջոցով։Տուբերկուլոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում։
Հայտնաբերվել են տուբերկուլոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։ Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլոզին բնորոշ սիմպտոմների կոմպլեքս. ուժեղ հազ՝ խորխարտադրությամբ, հաճախակի արյունախխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման։
Նրա մոտ հիվանդությունը շատ արագ էր զարգանում և հենց աշխատանքի վայրում իրեն լավ չի զգում․աշխատակիցները նրան արագ տանում են մոտակա հիվանդանոց և միանգամից բժիշկները տալիս են հիվանդության աշխտորոշումը՝ տուբերկուլոզ։Արինան միանգամից սկսում է բուժման կուրսեր անցնել, բայց ցավոք արդեն շատ ուշ էր։
Նրա աշխատակիցները պատմում էին, որ ամանորի նախաշեմին նա մի հանցագործի էր բերման ենթարկել, ով թքել էր նրա դեմքին։Դեպքից մի քանի օր անց նրա ինքնազգացողությունը արդեն սկսել էր վատանալ։
2016 թվականի հուլիսի 25-ին Արինան մահացավ և նրան հուղարկավորեցին Կիևում։
Նրա մահից հետո տեղի բնակիչները բողոքական ակցիաներ էին սկսել Արինայի հիշատակը պահելու համար։Դատավորից պահանջում էին օրենքի ողջ խստությամբ դատել հանցագործին, քանի որ Արինան պայքարում էր արդարության համար և օրենքները խաղտողների դեմ։