«Ասումա ռույլի վրա ձ#երդ քորել ես…». ավտոբուսի վարորդները շարունակում են բողոքել տեսախցիկների դեմ

Ինչպես արդեն հայտնել էինք, դեռևս օրեր առաջ Երևանում երթուղային ավտոբուսների վարորդները գործադուլ արեցին՝ հրաժարվելով դուրս գալ երթուղի:

Բողոքի ակցիայի պատճառը քաղաքապետարանի որոշումն էր, համաձայն որի երթուղային ավտոբուսներում պետք է տեսախցիկներ տեղադրվեն:

Ի պատասխան վարորդների բողոքի փոխքաղաքապետը Հրաչյա Սարգսյանը նշեց, որ տրանսպորտային ոլորտում նախատեսում են փոփոխություններ և դրանք սկսել են իրենց ենթակայության տակ գտնվող ընկերությունից:

Պիլոտային ծրագրով երկու ավտոբուսներում տեղադրել են տեսախցիկներ։

Տեղադրված տեսախցիկները հնարավորություն կտան հետևել վարորդի վարքագծին և ապահովել ուղևորների անվտանգությունը: Այնուհետև կտեղադրեն մյուսներում:

 

Ինչ մտահոգություններ ունեն վարորդները :-O

Posted by Ա Ր Մ Ե Ն Ի Ա on Sunday, March 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ