Սամվել Բաբայանի հույժ գաղտնի նամակը Վազգենին

Մեր տրամադրության ներքո է հայտնվել Սամվել Բաբայանի նույն շրջանում գրված «հույժ գաղտնի» նշումով նամակը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին:

Ի տարբերություն առաջին նամակի, որից հատվածներ ժամանակին լույս տեսել են՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակը, որքան մեզ հայտնի է, չի հրապարակվել:

Ուստի նախապես մեկնաբանություն խնդրեցինք Վազգեն Սարգսյանի եղբորից՝ ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից:

Նա ասաց. «Թեեւ Վազգեն Սարգսյանը պահում էր բոլոր նամակները, եւ դրանք պահպանված են իր արխիվում (ընդ որում՝ պահպանված են ավելի քիչ հիշարժան բնույթի նամակներ)՝ այս մի նամակը չկա»:

Հարգելի պարոն նախարար

Մեր զրույցը՝ երես առ երես, այդպես էլ չկայացավ (թեեւ դա գուցե արդեն նշանակություն էլ չունի): Չկայացավ նախ երեւի հենց այն պատճառով, որ «ասում եք մի բան, մտածում այլ բան»: Ես դրանում ավելորդ անգամ համոզվեցի: 

Երբեք ինքս չեմ սիրել ու չեմ սիրում կեղծելն ու խաղալը՝ «թիմի մեջ», թե անհատապես: Գերադասել եմ միշտ պարզ ու անմիջական վերաբերմունք եւ նույնն էլ իրավունք եմ ունեցել սպասել դիմացինից: 

Շարունակությունը՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ