«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 02։10-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնող քաղաքացին ինքնասպանություն է գործել։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ