5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Վանաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին այսօր ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Գրիգորյանի և օգնական Էրիկ Կոստանյանի ուղեկցությամբ:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Մեկ դարը բոլորած տատիկը ծնունդով մարցեցի է, ապրել, աշխատել ու ընտանիք է կազմել հայրենի գյուղում, մեծացրել 5 զավակ, ունի 9 թոռ, 15 ծոռ: Վերջին 5 տարիներին բնակվում է Վանաձորում՝ դստեր մոտ:

Մարզպետը ջերմորեն շնորհավորել է Եվգին տատիկին՝ մաղթելով քաջառողջություն և սիրով լեցուն երջանիկ ծերություն:

«Հայ կնոջ համբերատար տեսակով և օրինակով դուք սերունդներին եք ավանդում չերկնչելու, ամուր լինելու և հավատով ապրելու կարևոր գաղափարները»,- ասել է Արամ Խաչատրյանը: Մարզի ղեկավարը շնորհավորագիր և դրամական պարգև է հանձնել տատիկի դստերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ