«Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսին անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն հարցին, թե արդյոք Արարատ Միրզոյանը պատրաստվում է ընդունել Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, և դրան ՀՀ-ի մասնակցությունը և մերժումն ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական բանակցությունների վրա, նշեց արդեն բանակցութունների սկիզբը դրված է, բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել։

«Եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանակությունը, որ ՀՀ-ն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի։ Իհարկե, ամեն բան կախված է այդ պահի իրավիճակից։ Շատ անտրամաբանական կլինի խոսելու այդ առիթը բաց թողնենք։ Ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»։

Վարչապետն արձագանագրեց՝ ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, տարածաշրջանի երկրները շահագրգռված են։ Ճիշտ է՝ խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ այն հետաքրքիր է բոլորին»,-նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։ Այս հրավերին անդրադառնալով ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ