«Վանեցյանի ասածը չի համապատասխանում իրականությանը». ԱԺ նախագահի խոսնակը՝ ԱՄՆ մեկնելու ծախսի մասին

Արթուր Վանեցյանի՝ Միացյալ նահանգներ մեկնելու պարագայում, ինչպես պատվիրակության մյուս անդամների դեպքում, ծախսերը պետական միջոցների հաշվին էին լինելու։

Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի այն պնդմանը, որ Վանեցյանն իր անձնական միջոցներով էր պատրաստվում մեկնել ԱՄՆ։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԱԺ-ում՝ Factor TV-ի հարցին ի պատասխան, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել էր. «Իմ հաշվին էի ԱՄՆ մեկնելու»։

«Այդ թեմայով իր ասածը չի համապատասխանում իրականությանը»,-պնդում է ԱԺ նախագահի խոսնակը։

Նշենք, որ Վանեցյանն այդպես էլ չմեկնեց Միացյալ նահանգներ։ Նրա խոսնակ Սոս Հակոբյանն ասել էր, որ չի մեկնել, քանի որ Վաշինգտոնում Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը Վանեցյանին չեն ներառել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ