Գիշերային ակումբի հրդեհը 17 մարդու կյանք է խլել. մահացել է նաև երկրի առողջապահության վարչության պետը

Կամերունի մայրաքաղաք Յաունդեի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 17 մարդ:

Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Արձանագրվել է մահվան 17 դեպք, որոնցից 14-ը՝ տեղում։ Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Յաունդեի կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք:

Մահացածների թվում է նաև երկրի Առողջապահության նախարարության առողջապահության վարչության պետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ