«Մտել էի առևտրի սրահ և միանգամից ճանաչեցի գերությունից վերադարձած մեր Էրիկին, նա աշխատում էր…». Նանե Արզումանյան

Նանե Արզումանյանը գրում է

Մտել էի առևտրի սրահ ու միանգամից ճանաչեցի գերությունից վերադարձած Էրիկին, աշխատում էր…
Սարսափելի դժվար էր, որովհետև առաջին անգամ էի իրականում հանդիպում, իսկ մինչ այդ Էրիկն ինձ գրել էր ու խոսել Եղբորս մասին…

Բավականին երկար ժամանակ լուռ մնալուց հետո վերջապես հավաքվեցի ու ասացի, որ ճանաչել եմ իրեն, պարզապես դժվար էր խոսել…

Էրիկն էլի խոսեց Եղբորս մասին ու ասաց, որ երանի բոլորը նրա նման լինեին, չփախնեին,բայց…
Պատմեց վերջին հանդիպման մասին Ջաբրայելում, թե ինչպես են ուսումնական գումարտակում գոտեպնդվել նրա խոսքերից, թե ինչպես է ասել, որ անխտիր բոլորը պիտի տուն վերադառնան, իսկ նա կմնա մինչև վերջ զինվորների կողքին։ Թվում է՝ ժամանակ է անցել, բայց հավերժ են պատերազմի թողած հպարտությունն ու տանջանքը..

Հիմա էլ, վաղն էլ ու միշտ այս պատմությունները միայն մերն են մնալու. միայն պատերազմ տեսած ու պատերազմի ցավը զգացող մարդիկ են ապրելու բոլորի կողքին՝ կսկիծը խեղդած…
Իսկ պատերազմի մասին միայն պատկերացում
ունեցողները միշտ էլ փայլելու են ռեստորանային հայրենասիրությամբ և աթոռապաշտությամբ…
Էրիկին ամուր գրկեցի ու դուրս եկա ընդամենը առևտրի սրահից, բայց ոչ երբեք վերջացող պատերազմից…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ