«Շատ ուրախացա, երբ իմացա, որ Հայաստան են բերում այս հրաշք ինքնաթիռը»․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Armenian Helicopters ընկերությունը Հայաստան է բերում արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G-ը։

«Միանգամից ասեմ, որ այս ուղղաթիռը սանիտարական ավիացիայի հետ կապ չունի

Պարզապես, շատ ուրախացա, երբ իմացա, որ Armenian Helicopters LLC ընկերությունը Հայաստան է բերում այս հրաշք, արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G (Aérospatiale Gazelle).

Մեր երկիրը փաստորեն փոքր ավիացիայով արդեն իսկ տարածաշրջանային առաջնորդ է

Հ.Գ. նախնական կարող եմ ասել, որ սանավիացիան կգործարկվի մինչև այս ամսվա վերջ։ Գրեթե բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտվել են, մնացել են վերջին շտրիխները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ