4 մետրանոց հսկա պիթոնի հետ խաղացող 5-ամյա փոքրիկը «պայ#եցրել է» համացանցը

Պիթոնները  վիշապների ընտանիքի օձերի ենթաընտանիք։Հայտնի է պիթոնների 6 սեռ, 22 տեսակ։ Բուն պիթոնների սեռն ընդգրկում է 7 տեսակ (3-ը տարածված են արևադարձային Աֆրիկայում, 4-ը՝ Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում)։

Մարմնի երկարությունը 1,5-ից (արքայական պիթոններ) մինչև 10 մ է (ցանցավոր պիթոններ, ամենախոշոր օձերից է, կշռում է մինչև 100 կգ)։

Գունավորումը գորշ միագույնից մինչև խայտաբղետ բծավոր է։ Ապրում են եղեգնուտներում, քարքարուտներում։ Լավ լողում և սուզվում են, երբեմն՝ բարձրանում ծառերը։

Սնվում են հիմնականում կաթնասուններով (խոշոր պիթոնները՝ շնագայլերով, ընձառյուծներով, մատղաշ վարազներով և այլն), ինչպես նաև մանր ողնաշարավորներով, երիտասարդ պիթոնները՝ միջատներով։ Երբեմն հարձակվում են մարդու վրա։

Շատ հազվադեպ է պատահում, սակայն կան բացառություններ, երբ մարդիկ իրենց տանը որպես ընտանի կենդանիպահում են պիթոնի:

Սա այդ դեպքերից է:

Ընտաիքի հայրը հրապարակել է կադրեր, թե ինչպես է 5-ամյա փոքրիկը խաղում հսկա պիթոնի հետ:

 

Մաաամ, կլինի՞ մենք էլ տանը կենդանի պահենք 😲😱🤔

Մաաամ, կլինի՞ մենք էլ տանը կենդանի պահենք 😲😱🤔

Posted by KISS FM Armenia on Tuesday, March 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ