Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին:
Շնորհանդեսին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին, գիտական հանրույթի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Իր հեղինակած գրքի առաջին օրինակը ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը նվիրել է վարչապետ Փաշինյանին:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գրքի շնորհանդեսին մասնակցելու համար՝ նշելով, որ դրանով իսկ ընդգծվում է վարչապետի կողմից ընթերցանությանը և ընդհանրապես գրքի հանրայնացմանը տրվող կարևորությունը:
Նիկոլ Փաշինյան
Posted by 1in.am on Saturday, March 9, 2019