Կույր ձևացող տղամարդը Ստեփանակերտում քայլել է փողոցով, և նրա գրպանից «պատահաբար» թղթադրամներ են թափվել։ Տեսանյութում երևում է, թե ինչ են արել մարդիկ, երբ տեսել են գետնին ընկած փողը։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված սոցիալական փորձարկման արդյունքն իսկապես հուզիչ է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հատ–հատ հավաքում կույր ձևացող տղամարդու գրպանից թափված թղթադրամները։
Երեխաներից մեկն էլ գումարը տալուց հետո բռնում է տղամարդու թևից ու որոշում է ուղեկցել նրան։
Փորձարկման հեղինակները որոշել են ստեփանակերտցիներից մեկ այլ փորձության էլ ենթարկել։ Նույն տղամարդը գրպանից հանել է 10 հազար դրամանոցը և խնդրել է անծանոթ մարդկանց, որ իր համար 1 տուփ շոկոլադ գնեն մոտակա խանութից։
Проверка на человечность в Степанакерте. Позволит ли совесть обмануть слепого ? (Социальный эксперимент)Մարդկային լինելու փորձարկում Սթեփանակերտում: Արդյոք խիղճը թույլ կտա կույր մարդուն խափել:(Սոցիալական փորձարկություն) Создал это видео с целью доброты. Поддержите и покажите другим❤️🇦🇲
Posted by Арутюн Акопян on Thursday, March 7, 2019