Դերասանուհի Անի Խաչիկյանի առաջնեկն այսօր լույս աշխարհ է եկել։ Անին որդի է ունեցել։ Ամուսինը` Հայկ Բարսեղյանը, այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
Նա նշել է, որ իրենց առաջնեկը լույս աշխարհ է եկել այսօր` առավոտյան 09։09–ին։ Եվս մեկ գրառում հայրիկն արել է քիչ առաջ։
«Տեսլան աչքերը բացեց, գույնը պարզ չէ, զարմացած աջ ու ձախ կնայեր, երևի կմտածեր` էս են կինո՞ն էր, որը ինչքան վախտ է երազիս կտենիմ։)»,– գրել է նա։
Նորաթուխ մայրիկն էլ շտապել է գրել իր զգացողությունների մասին.
«Ու ամեն ինչ գլխի վրա շուռ ա գալիս, դու չէ, դու նույնն ես, աշխարհն ա դառնում ուրիշ, ուրիշ տեղում ու այլ արժեքներով, ուրիշի մեջ ա տեղավորվում ու էտ ուրիշը էնքա՜ն հարազատ ա,միակ հարազատը… մաքուր… անբիծ…»։
Հայկի հայրը` լրագրող, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանն էլ գրառում է արել փոքրիկի անվան ընտրության մասին.
«-Թոռիս անունը Տեսլա կդնեք
-…իյա իրո՞ք…
-Օր տնից ելնիմ, մայլի ժողովուրդն ըսե՝ Տեսլայի պապն եկավ։)
Մերս ասում էր՝ ձեր սորտից մենակ տղա կծնվի։ Միակ բացառությունը ախպորս աղջիկն է։) Հեղափոխության ձագերն սկսեցին աշխարհ գալ։ Երկրորդ թոռս շտապեց։)Թող էս ուրախությունը բոլորդ տանը լինի!!!»
Նշենք, որ անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրությունից հեռու պահող դերասանուհին ամուսնացել է դեռևս 2017 թվականի մայիսին, թեև այդ մասին հայտնի դարձավ միայն 2018–ին, երբ ամուսինը սոցիալական ցանցի միջոցով շնորհավորեց դերասանուհու ծննդյան տարեդարձը։
աղբյուրը՝ Tert.am Life