Հանրապետության Հրապարակը կազմված է երկու մասերից: Առաջինը՝ շրջանաձև է, որի կենտրոնում քարե նախշերով սալահատակ է, որն ըստ մտահղացման բարձրից դիտելիս պետք է հիշեցնի հայկական գորգ:
Երկրորդն ունի սեղանաձև տեսք և ներառում է երգող շատրվանները, որ տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի դիմաց:
Հրապարակի շուրջը գտնվող շենքերը կառուցված են վարդագույն և սպիտակ տուֆից, իսկ դրանց ստորին մասը՝ բազալտից:
Քաղաքային հրապարակը տարբեր համամասնություններով այդ վայրում գոյություն է ունեցել շատ դարեր:
2003 թվականին հրապարակում անցկացվել են պեղումներ և կազմակերպվել վերակառուցումներ, բացվել է 18-19-րդ դարերի հին մակարդակը:
Ձեզ ենք ներկայացնում օրվա կադրը Հանրապետության հրապարակից: