Անգլիական Սելֆորդ քաղաքի 27-ամյա բնակչուհի Լոռնա Հոյը որդու՝ Կալոյի մարմնին բազմաթիվ այտուցներ հայտնաբերելուց հետո նրան հիվանդանոց է տարել:
Միայն երրորդ այցից հետո են բժիշկները երեխայի մոտ հերպես ախտորոշել:
Նրանք ենթադրել են, որ հիվանդությունը երեխային է փոխանցվել համբույրի միջոցով: «Որպեսզի վարակը չտարածվի Կալոյին ներարկումներ էին անում:
Բժիշկները ճիշտ ժամանակին օգնություն են ցուցաբերել երեխային, ինչի արդյունքում նրա վիճակը բարելավվել է:
Մայրը նշել է, որ երեխայի դեմքին հիվանդության հետևանքով սպիներ են մնացել: