Պրեմիերա․Մարինե Պետրոսյան Mashup — «Մամա»

Յուրաքանչյուր մարդու համար աշխարհում ամենակարևոր էակը մայրն է:

Մեր մեջ ամեն ինչ սկսվում է մորից, ով նվիրել է մեզ ամենակարևորն ու ամենաթանկը`  կյանքը: Մենք նրան մշտապես պատք ենք այդ ամենի համար:

Մենք չենք զգում նրա կարիքը, երբ նա միշտ մեր կողքին է, բայց հենց թեկուզ մի վայրկյանով հեռանում է մեզնից, հասկանում ենք, թե ինչքան թանկ է նա մեզ համար և այդ պահին սկսում ենք գնահատել նրան:

Մայրն ամենաթանկն է այս աշխարհում, ինձ համար մայրս է սրբության, համեստության, գեղեցկության ու բարու իդեալը և ես ամբողջ կյանքով պարտական եմ նրան այն պահերի համար, որ անցկացնում է ինձ հետ ու հոգ է տանում իմ մասին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ