Քիմ Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին իր հանդերձանքով

Keeping Up with the Kardashians («Քարդաշյանների ընտանիքը») հեռուստաշոուի աստղ, ամերիկահայ Քիմ Քարդաշյանը «հովազային» լուսանկարներ է հրապարակել Instagram–ում։

«Ու ի՞նչ», – հակիրճ ու սադրիչ մեկնաբանություն է գրել Քիմը։
Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումն արդեն ավելի քան 3 միլիոն «հավանություն» է ստացել։

«Ֆոտոշոպը չափազանց շատ է, բայց գեղեցիկ է», – գրել է lareinerose4 օգտատերը։

«Գեղեցիկ Քիմ, սիրում եմ քեզ», – գրել է mahrez.kefi.585–ը։

Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ու Քրիս Ջենների ընտանիքում։

Քիմի անունը կապում են բազում սկանդալների հետ, սակայն դա իմիջի մի մասն է։

Այսօր Քիմը Keeping Up With The Kardashians շոուի ամենագլխավոր հերոսուհին է։ Քիմն ու հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը երեք երեխա ունեն` 5 տարեկան Նորթը, 2 տարեկան Սեյնթն ու 8 ամսական Չիկագոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ