Ինչպես ցանկացած քրիստոնիա ես նույնպես գնում եմ եկեղեցի, բայց չեմ հավատում տերտերներին. Կոմանդոս

Մենք կանգնած ենք ամուր հիմքի վրա, սակայն մեկ-մեկ մոռանում ենքայդ մասին: Այս մասին «Վերադարձ արմատներին» նախագծի շնորհանդեսին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Անդրադառնալով հայապահպանության, ազգային արմատներից չհեռանալու հարցին՝ Կոմանդոսը նշեց, որ սպառնալիքները գալիս են Եվրոպայից:«Մենք ունենք լավ հիմք, և հայերս այդ հիմքի վրա ստեղծել ենք պետություն: Մենք ունենք մեր սովորույթները՝սնունդից մինչև հագուստ: Պետք է պահպանել դա»,-ասաց նա: Կոմանդոսը նշեց, որ հայ ազգն առանձնահատուկ է ամբողջ աշխարհում, որպես առաջին քրիստոնեա երկիր:

«Հային ամբողջ աշխարհը գիտի: Մենք քրիստոնեա երկիր ենք և պետք է հենվենք այդ հանգամանքի վրա: Մենք պետք է Աստվածաշունչը լավ իմանանք»,-ասաց նա:

«Ես Հավատում եմ Ատծուն,տերտերի թոռ եմ, եկեղեցի գնում եմ, բայց տերտերներին ոսկե շղթաներով չինովնիկի պես եմ ընդումում, ես նրանց չեմ հավատում: Ես չեմ մոտենում տերտերներին, իմ հավատքն իմ մեջ է: Ես գիտեմ, որ Քրիստոսը այդպիսի շորեր ու ոսկիներ չի ունեցել»,-շեշտեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ