«Ոչ մի բան չեն արել հովվին, թուրքերը չայ ու օղի են առաջարկել». մանրամասներ հակառակորդի կողմն անցած հովվի վիճակից (ArmLur)

Երեկ` հունվարի 13-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանը հունվարի 13-ին հոտը արոտավայր է տարել եւ հայտնվել ադրբեջանական կողմում, սակայն ժամեր անց նրան հանձնել են ռուս խաղաղապահներին: ArmLur.am-ը բնակչի առողջական վիճակի և այլ հարցերի մասին զրուցել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլնուցի հետ:

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ արդեն բանակցություններ են ընթանում ոչխարները վերադարձնելու համար։ Անդրադառնալով հովվի նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքին՝ Ղուլունցն ասաց․ «Ոչ մի բան չեն արել, հովվի հետ կապված ոչ մի բան չկա, նորմալ վերաբերվել են, նույնիսկ թեյ էլ են տվել։ Ոչ մի հարված չի եղել, ոչ մի կապտուկ մարմնին չկա»։

Տեղի համայնքապետն ասաց, որ հանդիպել են ռուսական կողմի հետ։ Ռուսական խաղաղապահների ներկայացուցիչը գնացել է ադրբեջանական տարածք։ «Գնացել ենք, հանդիպել ենք, մենք մինչև մեր սահմանն ենք գնացել, Ադրբեջանի տարածք ռուսական զորախմբի հրամանատարն է գնացել», — եզրափակեց Դավիթ Ղուլունցը։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյությում տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ