Միհրան Ծառուկյանի կատարումը Մարտի 8-ի կապակցությամբ

1908 թ.-ի մարտի 8-ին հագուստի արտադրությամբ զբաղվող գործարաններում աշխատող նյույորքցի կանայք կրկին քայլերթ կազմակերպեցին:

Նրանք պահանջում էին բարելավել իրենց աշխատանքային պայմանները, ընտրական իրավունք ընձեռել իրենց, փակել այն գործարանները, որտեղ աշխատողների իրավունքները ոտնահարվում էին և վերջ դնել երեխաների շահագործմանը:

Դրանից երկու տարի անց նույն օրը Կոպենհագենում կայացած համագումարի ժամանակ մարտի 8-ն ընդունվեց որպես կանանց միջազգային օր: Հաջորդ տարի տոնը նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում:

Այս երկրներում տոնի անցկացումն ուղեկցվում էր բազմամարդ հանրահավաքներով, որոնց մասնակիցները պահանջում էին դադարեցնել աշխատաշուկայում կանանց նկատմամբ խտրականությունը:

Ռուսաստանում Մարտի 8-ն առաջին անգամ նշվել է հեղափոխությունից հետո: Հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ ռուսական հեղափոխության խթաններից մեկը 1917 թ.-ի մասսայական գործադուլն էր՝ կազմակերպված տեքստիլի գործարանների բանվորուհիների կողմից:

Ի վերջո հեղափոխականների ջանքերն իզուր չանցան: Ցարը կորցրեց իշխանությունը, և կանանց ընտրելու իրավունք շնորհվեց: Չինացի կանայք սկսեցին նշել այս տոնը 1924 թ.-ին: Ժամանակի ընթացքում Մարտի 8-ն ավելի ու ավելի լայն տարածում ստացավ: Ներկայումս այն ոչ միայն աշխատավոր կանանց, այլ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների տոնն է համարվում:

Այսօր՝ Մարտի 8-ի կապացությամբ երգիչ Միհրան Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:

Շնորհավոր մարտի 8 💐Happy women’s day —————————#մարտի8 #happywomensday #8march #hayer #armenia #mihrantsarukyan #music #siraharvelem #love #mood #2019

Posted by Mihran Tsarukyan on Friday, March 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ