«Մարդի 8, մարդի 8, մարդի 8 …». Հովհաննես Դավթյանի բոց տեսանյութը

Կանանց միջազգային օրը նշվում է ողջ աշխարհում: Սկզբնական շրջանում այս տոնի շնորհիվ արժեվորվում էր աշխատավոր կանանց մղած պայքարը: 1910 թ.-ին սոցիալիստական կուսակցության համագումարի ժամանակ գերմանացի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինան է առաջարկել մարտի 8-ը հռչակել կանանց միջազգային տոն՝ ի պատիվ ողջ աշխարհի աշխատավոր կանանց:

Կայսրը Ցետկիանային անվանում էր կայսրության ամենավտանգավոր կախարդուհի: Ցետկինան այնքան համարձակ էր, որ անգամ Լենինի հետ էր բանավիճում կանանց իրավունքների շուրջ:

Նախքան մարտի 8-ը պաշտոնապես կհռչակվեր կանանց միջազգային տոն, աշխատավոր կանայք ստիպված էին դժվարին ճանապարհ անցնել:

Ավանդաբար ընդունված էր համարել, որ աշխատավորների պայքարը, որը տարվում էր Ամերիկայում, տղամարդկանց պայքար էր:

Այնուամենայնիվ, մի փոքր համապարփակ ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, որ կանայք հենց սկզբից իրենց ներդրումն ունեին այդ պայքարում: Սկզբում նրանք աջակցում էին տղամարդկանց, իսկ հետագայում գիտակցեցին, որ կանանց կարիքներն անտեսվում էին աշխատավորների միություններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ