Ժամացույց անվանումը առաջացել է կելտական clagan և clocca բառերից, որոնք նշանակում են զանգ։ Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս և տարի միավորներն են։
Մի քանի ֆիզիկական գործընթացներից բաղկացած սարքերը օգտագործվել են հազարամյակներ շարունակ։ Սովորաբար գործածվող ժամացույց բառը վերաբերում է ժամ ցույց տվող ցանկացած սարքին։ Ձեռքի ժամացույցները հաճախ տարբերվում են սովորական ժամացույցներից։