Որտեղ է ձմեռային հանգիստն անցկացնում Սոնա Ռուբենյանը

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ավստրիայում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում երգչուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Նա սպորտային կերպարում է․ բաց շագանակագույն երանգի հուդի, լայն տաբատ։

Սոնայի ձմեռային լուքն ամբողջական են դարձնում բաց երանգի երկարաճիտները, ոճային պայուսակն ու թրենդային գլխարկը։ «Ժամանակին», — գրել է Սոնա Ռուբենյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ