Սահմանային միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը 26 վիրավոր ունի. նոր մանրամասներ

Երեկ՝  հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հրահրած սադրանքի հետևանքով  ադրբեջանական և  հայկական կողմից եղան մարդկային կորուստներ, ու  թեև  ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնեց ընդամենը մեկ զոհի մասին, վերջիններս շատ ավելի մեծ կորուստներ են կրել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայկական զինուժը ուժեղ հակահարված է տվել Ադրբեջանի սադրանքներին։

Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ  ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 26 վիրավոր և բացառված չէ, որ պաշտոնապես հայտարարած 1 զոհից բացի էլի զոհեր լինեն։

Իր իսկ  հրահրած սահմանային միջադեպի հետևանքով ստացվում է, որ ադրբեջանական կողմն ունի  առնվազն 1 զոհ և 26 վիրավոր, և թերևս  սրանով է բացատրվում այն փաստը, որ ադրբեջանական կողմը ստիպված էր նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր կիրառել։

Իհարկե, սա չի մեղմացնում  մեր 3 զինցառայողների մահվան ցավը, սակայն փաաստում է, որ  հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել և մեծ վնասներ է պատճառել հակառակորդին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ