Փրկարարները հատուկ ձևով են շնորհավորել Նորքի տուն-ինտերնատի կանանց Մարտի 8-ը

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն, ճոպաններով իջնելով Նորքի տուն-ինտերնատի տանիքից, տուն-ինտերնատի կանանց պատուհաններից ծաղիկներ են նվիրել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

«ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն այս անգամ էլ Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցին Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց»,- գրել է Ասիլյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ