«Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով»․ Թանկյանը՝ զոհված Ռուդիկի մասին

Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն իր սոցցանցի էջերում կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի անհանգիստ իրավիճակին ու սահմանային վերջին զոհերից մեկին:

Նա հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ զոհված 3 ժամկետային զինծառայողներից մեկի լուսանկարն ու գրել.

«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է. Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:

Սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու Ալավերդի քաղաքից, ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա երիտասարդը:

«Ես գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»,-գրառել էր Ռուդիկը Ֆեյսբուքում 2021 թվականին, երբ նրան զորակոչել էին ծառայության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ