Վիտալի Բալասանյանը հոսպիտալացվել է

Երեկ սրտի նոպայով հոսպիտալացվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Hraparak.am-ի փոխանցմամբ` Վիտալի Բալասանյանին Արցախից Երևան են տեղափոխել։ Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվում է դեռևս 1991 թվականին, երբ նա ընտրվում է Արցախի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այնուհետև երկու անգամ ևս Բալասանյանը պատգամավորի մանդատ է զբաղեցրել Արցախի օրենսդիր մարմնում։

2005 թվականի խորհրդարանական ընտրություններում «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թվականին պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։ 2010-2012 թվականներին հանդիսանում էր «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2007-2010 թվականներին եղել է նաև ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2012 թվականի ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրություններում։ 2012 թվականից ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ