Տեսահոլովակի պրեմիերա․ Հարութ Փամբուկչյան — «Ծովն է շառաչում»

Հարութ Փամբուկչյանի  հայրը ծնվել է 1901 թ. Զեյթունում, մայրը՝ 1907 թ. Տիգրանակերտում։Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին մեկնել հայրենիք։ Երևանում, Նոր Արեշ թաղամասում, 1950 թվին ծնվել է Հարութը։

Հաճախել է տեղի թիվ 43 դպրոցը և ընդունվել Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվին։ Ծառայել է բանակում երկու տարի Ուկրաինայի Կանատոպ քաղաքում: Մայրը երգչուհի է եղել։

Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, ու դաշնամուր։Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ, ու շանսոն։

  •  Խոսք՝  Ավո Հարությունյան
  • Ռեժիսոր՝ Խաչիկ Եղոյան
  • Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան
  • Մոնտաժ՝ Սուրեն Սարգսյան
  • Նարեկ և Հռիփսիմե Զոհրաբյաններ
  • Պարուսույց՝ Արտյոմ Գևորգյան
  • Ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան
  • Դիմահարդար՝ Դիանա Աղաջանյան
  • Վարսահարդարում՝ Նանո Ջուլհակյան
  • Նկարիչ՝ Արտակ Բարսեղյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ