Մոսկվայաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի դարձավ, երբ համացանցում տարածվեցին նրա դիմահարդարման տեսանյութերը, որտեղ անհավանական փոփոխությունների էր ենթարկում աղջիկներին:
Պարզվում է՝ փոքր տարիքում Գոհար Ավետիսյանը երգչուհի էր ուզում դառնալ:
«Իմ ծառայություններն անգին են, իսկ եթե ավելի լուրջ ամեն պրոֆեսիոնալ գիտի իր ծառայության գինը: Իմ կարիերայի սկզբում ես ունեի շատ էժան գներ, կարելի է ասել, որ ի վնաս ինձ էի աշխատում: Երբ արդեն հաճախորդներս շատ էին, հարազատ քույրս սկսեց զբաղվել իմ մենեջերությամբ և գրանցումներ էր անում:
Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ այսպես երկար չեմ կարող աշխատել և հեռուն չեմ գնա: Նա էլ արեց առաջին քայլը և ծառայության գները բարձրացրեց:
Այդ քայլով ես վախենում էի, որ կկորցնեմ իմ հաճախորդներին, բայց ի զարմանաս ինձ՝ նրանց քանակը երեք անգամ մեծացավ: Մեխանիզմն այսպես է, ինչպես սկզբում դնես, այնպես էլ կգնա:»,- ասել է մի անգամ Գոհարը հարցազրույցի ժամանակ
Ստորև Ձեզ ենք ներկայացնում «հրաշագործ» Գոհար Ավետիսյաի վարպետությունն աացուցող մի տեսանյու, որտեղ նա դիմահարդարում է քացկեղով հիվանդ այս աղջկան: