Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի արտերկրյա այցելությունները շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։
Հատկապես քննարկվում է այն, որ Աննա Հակոբյանն ամուսնու հետ մեկնում է պաշտոնական և աշխատանքային գործուղումների, բայց նրա անունն ընդգրկված չի լինում վարչապետի կողմից հաստատված պատվիրակության կազմում:
Այնուհանդերձ, Աննա Հակոբյանն իր հոդվածում նշել էր, որ Բրյուսելում իրեն հանդիպած լրագրողներից ակնկալել է հարցեր՝ իր այցի վերաբերյալ, բայց չի ստացել: Նա մի քանի տեղին հարցադրումներ էր արել, բայց դրանց չէր պատասխանել:
« Ես հիմա չեմ պատասխանում ինքս ինձ տված հարցերին, որովհետև չեմ կարող ինքս ինձ հետ հարցազրույց անել:
Բայց վստահեցնում եմ, որ սիրով կպատասխանեի դրանց, եթե դրանք ինձ ուղղեր որևէ լրագրող»,-գրել է նա։