Նոր տեսանյութ ՝ ինչպես է Սիրուշոն նշել ծննդյան տարեդարձը Մոսկվայում

Այսօր սիրված երգչուհի Սիրուշոյի ծննդյան տարեդարձն է:

Նա իր 35-ամյակն անցկացնելու է Մոսկվայում: Ըստ Սիրուշոյի՝ մեկնել է Ռուսաստան գործնական հանդիպումների նպատակով:

Երգչուհին սթորիներ է տեղադրել Ինստագրամի իր էջում՝ ցուցադրելով, թե ինչպես են իրեն կեսգիշերին շամպայնով անակնկալ մատուցել:

«Երախտապարտ եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով»,-հրապարակումներից մեկին կից գրել է Սիրուշոն:

Նա նաև շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար.

«Առավոտյան հանդիպման էի ու հետո միանգամից թռիչքի ու դեռ չեմ հասցրել կարթալ բոլոր նամակները(բայց շատ ու շատ շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, գործընկերներիս, երկրպագուներիս ու մարդկանց ում չեմ ճանաչում անգամ, որ ձեր ուշադրությամբ չեք թողնում մոռանամ, որ ծնունդս է )) Այս օրը թռիչքների մեջ եմ անցկացնում, որովհետև վաղը մեկ այլ երկրում նորից հանդիպման եմ: Հատկապես վերջին երկու տարիներին դժվար էի ինքս ինձ տրամադրում աշխատանքի, այս տարի տրամադրված եմ բացթողումները լրացնելու) Քանի որ ծնունդս նշելու մեծ սիրահար չեմ ինձ այսպես՝ աշխատանքային իրավիճակում օրն անցկացնելը չի խանգարում)
Ձեր տված սերն ու դրականը կրկնապատիկ վերադարձնում եմ ձեզ)»,- գրել է երգչուհին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ