Այսօր Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր:
Ի թիվս այլ հարցերի, զրույցի վերջում հարց եղավ վաղվա տոնի մասին: Հաղորդավարը հետաքրքրվեց, թե ինչպես են վարչապետի ընտանիքում տոնում Մարտի 8-ը:
Աննա Հակոբյանը նշեց, որ իրենց տանը վաղուց սովորական դարձած ավանդույթ է, որ իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, տուն է մտնում 4 տարբեր չափի ծաղկեփնջերով:
Ծաղկեփնջերը նախատեսված են կնոջ ու 3 դուստրերի համար, չի մոռանում փոքրիկ Արփիի տոնը շնորհավորել ամենափոքրիկ ծաղկեփնջով, որից Արփին շատ երջանկանում է:
Ըստ վարչապետի տիկնոջ, այլ իրադարձություններ չեն լինում, Մարտի 8-ը հատուկ ձեւով չեն նշում: