Վանգայի խորհուրդները յուրաքանչյուր օրդ կլցնեն հաջողությամբ. Պետք է միայն հետևել այդ կանոններին

 

Վանգա — ծննդյան անունը Վանգելիյա Պանևա Դիմիտրովա, կույր բուլղարացի գուշակ։ Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի, Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում։ Կյանքի վերջին 20 տարիներին գուշակն այցելուներին ընդունել է Ռուպիտեում։

Ստանալ երջանկություն կարող է յուրաքանչյուրը: Դրա համար կարևոր է հետևել պարզ կանոնների և բացառել բացասական տրամադրվածությունը: Կատարեք Վանգայի խորհուրդները, որպեսզի Ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի հաջողությամբ և ուրախությամբ։

 

  • Բարօրությունը և լիությունը կգնան Ձեր տանից, եթե Դուք օգտագործեք կոտրված սպասք: Ամեն օր կերեք և խմեք գեղեցիկ սպասքով, որպեսզի Ձեր տանը մնա երջանկության էներգետիկան:
  • Որպեսզի երջանկությունը Ձեր տանից չհեռանա, ինչ-որ թաքուն տեղում դրեք այլ երկրների արծաթագույն մետաղադրամներ:
  • Որպեսզի երջանկությունը և հաջողությունը հաճախ այցելեն Ձեր տուն, տեղափոխեք կահույքի տեղը նորալուսնի ժամանակ:
  • Կտտկենու ճյուղերը՝ կախված մուտքի դռան վերևում, կպաշտպանեն Ձեր տունը չարիքից:
  • Ամեն օր արթնանալով՝ հագեք սկզբում աջ կոշիկը: Այդպես Դուք կպահպանեք երջանկություններ Ձեր տանը:
  • Ամեն օր հետևեք, որպեսզի սեղանին հաց չմնա: Փոքր կտորներն աղքատություն և դժբախտություն են առաջ բերում: Կերակրեք դրանցով կենդանիներին կամ թռչուններին:
  • Մի պատմեք Ձեր երջանկության մասին անծանոթ մարդկանց: Նրանց նախանձը կարող է բացասաբար ազդել Ձեր կյանքի վրա:
  • Մի պահեք Ձեր տանը ճաքած կամ կոտրված հայելիներ: Դրանք ամեն օր կխլեն Ձեզանից երջանկությունը:
  • Լավ վերաբերվեք տան հայելիներին: Մաքրեք դրանք սուրբ ջրով, որպեսզի տանը վեճեր և հիվանդություններ չլինեն
  • Փողը պահեք միայն դրամապանակում: Թղթադրամները ճմրթված մի պահեք և դրամապանակում դրանց հետ նույն տեղում մետաղադրամ մի դրեք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ