Կանանց միջազգային օր (IWD), սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։
1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։ Բայց 1909 թվականին այն համընկավ փետրվարի 28-ին։ Ավելի ուշ, 1910 թվականին ԱՄՆ-ի պատգամավորուհիները ժամանեցին Կոպենհագեն, երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ։
Կլարա Ցետկինը 1910 թվականին օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օր։
Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու՝ դրանով հասարակության ուշադրությունն իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար։